Հոգեկան առողջություն
Որն է հոգեբանի օգնության դերը
Հոգեբանական օգնությունը բավականին լայն հասկացություն է: Այդպես կարող են կոչել ինչպես հոգեբանի ու հոգեթերապևտի տրամադրած մասնագիտական օգնությունը, այնպես էլ պարզ ընկերական զրույցը:
Հաճախ, դժվար իրավիճակում հայտնվելով, մարդ գիտակցաբար, իսկ երբեմն էլ անգիտակցաբար փնտրում է մեկին, ում առջև կարող է «բացել իր սիրտը», ումից կարող է խորհուրդ հարցնել, և սա էլ հենց հոգեբանական օգնության որոնումն է:Հոգեբանական օգնության հիմնականում դիմում են առողջ մարդիկ` առանց որևէ հոգեկան շեղումների: Հոգեբանին դիմելու որոշումը հաճախ պայմանավորված է լինում որոշակի դժվար կենսապայմաններ հաղթահարելու անհրաժեշտությամբ, որոնք այցելուն ի զորու չէ ինքնուրույն կարգավորել, կամ էլ կյանքի որակը փոխելու ձգտմամբ, երբ նրան շրջակա միջավայրի հետ հարաբերություններում որոշ պահեր չեն բավարարում: Ցավոք, մեր հասարակության մեջ դեռևս արմատացած է այն տեսակետը, որ հոգեբանին դիմում են միայն հիվանդ կամ թույլ մարդիկ, մինչդեռ ուժեղն ինքը պետք է լուծի իր խնդիրներն ու ինքնուրույն կարգավորի դժվարությունները: Սակայն մասնագիտացված հոգեբանական աջակցությունը կարող է բավականին թեթևացնել մարդու կյանքը, օգնել նրան ելք գտնել բարդ իրավիճակից:Հոգեբանական աջակցության հիմնական տեսակները հոգեբանական խորհրդատվությունն ու հոգեթերապիան են:
Հոգեբանական աջակցության այդ տեսակները միմյանցից տարբերվում են հետևյալով` հոգեբանական խորհրդատվությունն ուղղված է կոնկրետ խնդրի կարգավորմանը, որը այցելուի համար անլուծելի է թվում և հոգեբանի աջակցության կարիք ունի: Հոգեթերապիան ուղղված է մարդու անձնային բնութագրերի փոփոխմանը, բնավորության այն գծերի կամ հատկությունների փոփոխմանը, որոնք այցելուն անարդյունավետ է համարում, և որոնք խանգարում են իրեն հարմարավետ զգալ:
Հոգեբանական խորհրդատվության նպատակը այցելուին խնդրահարույց իրավիճակից հանելն է, որից ինքնուրույն նա դժվարանում է դուրս գալ: Դա կարող է տարիքային կամ անձնային ճգնաժամ լինել, միջանձնային կոնֆլիկտներ, ընտանեկան դժվարություններ կամ մասնագիտական կողմնորոշման դժվարություններ: Խորհրդատվության ընթացքում հնարավոր է պարզաբանել ստեղծված բարդ իրավիճակի պատճառը, ուսումնասիրել դրա զարգացման հավանական տարբերակները, որից հետո այցելուն հոգեբանի հետ միասնական ուժերով կարող է գտնել խնդրի լուծման լավագույն տարբերակը:
Հաճախ այցելուն կարծում է, որ հոգեբանը, լսելով վերջինիս, միանգամից «ախտորոշում կդնի » և խնդրի հաղթահարման վերաբերյալ խորհուրդներ կտա: Իրականում հոգեբանը խորհուրդներ չի տալիս: Նա օգնում է քանդել սեփական կարծրատիպերը, որոշ բաներ խոստովանել ինքն իրեն, խնդրի լուծման պատասխանատվությունը վերցնել իր վրա և ճիշտ, օպտիմալ ձևով վերլուծել սեփական վարքը:
Խնդրի լուծման համար անհրաժեշտ է վերլուծել տվյալ խնդիրը, գտնել դրա առաջացման պատճառները, պարզել` նմանատիպ երևույթ արդեն տեղի՞ է ունեցել այցելուի հետ, թե՞ նա առաջին անգամ է բախվում նմանատիպ իրավիճակի, լուծման ի՞նչ միջոցներ է արդեն փորձել և ինչու՞ դրանք նրան չեն օգնել: Դրանից հետո այցելուն խորհրդատուի հետ անցնում է խնդրի լուծման որոնմանը: Առաջին այցելության ընթացքում քննարկվում է հոգեբանական խորհրդատվության անցկացման ձևը, այցելության տևողությունը, հաճախականությունը, թե որքան են շարունակվելու հանդիպումները և այլն:
Հոգեբանական խորհրդատվությունը սովորաբար ենթադրում է մոտավորապես տասից տասնհինգ հանդիպում: Հանդիպումների հաճախականությունը կարող է տատանվել շաբաթական երկու օրից մինչև ամիսը մեկ անգամ:Հոգեթերապիան ավելի երկարատև հոգեբանական աշխատանք է, որի հիմքում ընկած է այցելուի` իր կյանքը փոխելու ցանկությունը, ավելի ներդաշնակ մարդ դառնալու, շրջապատի հետ ավելի արդյունավետ փոխհարաբերվելու ցանկությունը: Հոգեթերապիայի ընթացքում մարդ սովորում է ավելի լավ ճանաչել ինքն իրեն, չխառնվել սեփական մտքերի ու ցակությունների մեջ, ավելի վստահել ինքն իրեն:
Հոգեթերապիայի իրական նպատակներն են` օգնել այցելուին ձերբազատվել հուզական սթրեսից, ընդլայնել ընտրության նրա հնարավորությունները, վարքային ռազմավարությունները և կարևորը` օգնել նրան վերականգնել խնդիրները ինքնուրույն հաղթահարելու ընդունակությունը:
Հոգեթերապիան օգտակար է դեպրեսիա, վախեր, տագնապներ, անքնություն, նյարդային խանգարումներ ունեցող, ինչպես նաև դժբախտություն, ծանր վիշտ ապրող մարդկանց:Եթե Դուք ցանկանում եք արագ և հնարավորինս արդյունավետ հաղթահարել Ձեր խնդիրները, ապա նկատի ունեցեք, որ դա կախված է ոչ միայն հաջող ընտրված մասնագետից, այլև նրանից, թե որքան ինքներդ ակտիվ կմասնակցեք այդ գործընթացին` վերցնելով պատասխանատվությունը Ձեր ձեռքը :
Հոգեբանական օգնությունը բավականին լայն հասկացություն է: Այդպես կարող են կոչել ինչպես հոգեբանի ու հոգեթերապևտի տրամադրած մասնագիտական օգնությունը, այնպես էլ պարզ ընկերական զրույցը: Հաճախ, դժվար իրավիճակում հայտնվելով, մարդ գիտակցաբար, իսկ երբեմն էլ անգիտակցաբար փնտրում է մեկին, ում առջև կարող է «բացել իր սիրտը», ումից կարող է խորհուրդ հարցնել, և սա էլ հենց հոգեբանական օգնության որոնումն է:Հոգեբանական օգնության հիմնականում դիմում են առողջ մարդիկ`առանց որևէ հոգեկան շեղումների:
Հոգեբանին դիմելու որոշումը հաճախ պայմանավորված է լինում որոշակի դժվար կենսապայմաններ հաղթահարելու անհրաժեշտությամբ, որոնք այցելուն ի զորու չէ ինքնուրույն կարգավորել, կամ էլ կյանքի որակը փոխելու ձգտմամբ, երբ նրան շրջակա միջավայրի հետ հարաբերություններում որոշ պահեր չեն բավարարում: Ցավոք, մեր հասարակության մեջ դեռևս արմատացած է այն տեսակետը, որ հոգեբանին դիմում են միայն հիվանդ կամ թույլ մարդիկ, մինչդեռ ուժեղն ինքը պետք է լուծի իր խնդիրներն ու ինքնուրույն կարգավորի դժվարությունները:
Սակայն մասնագիտացված հոգեբանական աջակցությունը կարող է բավականին թեթևացնել մարդու կյանքը, օգնել նրան ելք գտնել բարդ իրավիճակից:
Հոգեբանական աջակցության հիմնական տեսակները հոգեբանական խորհրդատվությունն ու հոգեթերապիան են: Հոգեբանական աջակցության այդ տեսակները միմյանցից տարբերվում են հետևյալով` հոգեբանական խորհրդատվությունն ուղղված է կոնկրետ խնդրի կարգավորմանը, որը այցելուի համար անլուծելի է թվում և հոգեբանի աջակցության կարիք ունի: Հոգեթերապիան ուղղված է մարդու անձնային բնութագրերի փոփոխմանը, բնավորության այն գծերի կամ հատկությունների փոփոխմանը, որոնք այցելուն անարդյունավետ է համարում, և որոնք խանգարում են իրեն հարմարավետ զգալ:
Հոգեբանական խորհրդատվության նպատակը այցելուին խնդրահարույց իրավիճակից հանելն է, որից ինքնուրույն նա դժվարանում է դուրս գալ: Դա կարող է տարիքային կամ անձնային ճգնաժամ լինել, միջանձնային կոնֆլիկտներ, ընտանեկան դժվարություններ կամ մասնագիտական կողմնորոշման դժվարություններ: Խորհրդատվության ընթացքում հնարավոր է պարզաբանել ստեղծված բարդ իրավիճակի պատճառը, ուսումնասիրել դրա զարգացման հավանական տարբերակները, որից հետո այցելուն հոգեբանի հետ միասնական ուժերով կարող է գտնել խնդրի լուծման լավագույն տարբերակը:
Հաճախ այցելուն կարծում է, որ հոգեբանը, լսելով վերջինիս, միանգամից «ախտորոշում կդնի» և խնդրի հաղթահարման վերաբերյալ խորհուրդներ կտա: Իրականում հոգեբանը խորհուրդներ չի տալիս: Նա օգնում է քանդել սեփական կարծրատիպերը, որոշ բաներ խոստովանել ինքն իրեն, խնդրի լուծման պատասխանատվությունը վերցնել իր վրա և ճիշտ, օպտիմալ ձևով վերլուծել սեփական վարքը:
Խնդրի լուծման համար անհրաժեշտ է վերլուծել տվյալ խնդիրը, գտնել դրա առաջացման պատճառները, պարզել` նմանատիպ երևույթ արդեն տեղի՞ է ունեցել այցելուի հետ, թե՞ նա առաջին անգամ է բախվում նմանատիպ իրավիճակի, լուծման ի՞նչ միջոցներ է արդեն փորձել և ինչու՞ դրանք նրան չեն օգնել: Դրանից հետո այցելուն խորհրդատուի հետ անցնում է խնդրի լուծման որոնմանը: Առաջին այցելության ընթացքում քննարկվում է հոգեբանական խորհրդատվության անցկացման ձևը, այցելության տևողությունը, հաճախականությունը, թե որքան են շարունակվելու հանդիպումները և այլն:
Հոգեբանական խորհրդատվությունը սովորաբար ենթադրում է մոտավորապես տասից տասնհինգ հանդիպում: Հանդիպումների հաճախականությունը կարող է տատանվել շաբաթական երկու օրից մինչև ամիսը մեկ անգամ:
Հոգեթերապիան ավելի երկարատև հոգեբանական աշխատանք է, որի հիմքում ընկած է այցելուի` իր կյանքը փոխելու ցանկությունը, ավելի ներդաշնակ մարդ դառնալու, շրջապատի հետ ավելի արդյունավետ փոխհարաբերվելու ցանկությունը: Հոգեթերապիայի ընթացքում մարդ սովորում է ավելի լավ ճանաչել ինքն իրեն, չխառնվել սեփական մտքերի ու ցակությունների մեջ, ավելի վստահել ինքն իրեն:
Հոգեթերապիայի իրական նպատակներն են` օգնել այցելուին ձերբազատվել հուզական սթրեսից, ընդլայնել ընտրության նրա հնարավորությունները, վարքային ռազմավարությունները և կարևորը` օգնել նրան վերականգնել խնդիրները ինքնուրույն հաղթահարելու ընդունակությունը:
Հոգեթերապիան օգտակար է դեպրեսիա, վախեր, տագնապներ, անքնություն, նյարդային խանգարումներ ունեցող, ինչպես նաև դժբախտություն, ծանր վիշտ ապրող մարդկանց:
Եթե դուք ցանկանում եք արագ և հնարավորինս արդյունավետ հաղթահարել Ձեր խնդիրները, ապա նկատի ունեցեք, որ դա կախված է ոչ միայն հաջող ընտրված մասնագետից, այլև նրանից, թե որքան ինքներդ ակտիվ կմասնակցեք այդ գործընթացին` վերցնելով պատասխանատվությունը Ձեր ձեռքը:
Կարդացեք նաև
Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...
Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա կյանքին վերադառնալու համար...
Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...
Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...
Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...
ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...
Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...
Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...
Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...
Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...
Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...
Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:
Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն